Եվրո-2016. Գերմանիա - Ֆրանսիա. Բուքմեյքերների կարծիքը

09:11   7 հուլիսի, 2016

Ֆրանսիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հուլիսի 7-ին հայտնի կդառնա եզրափակիչի երկրորդ մասնակիցը: Կիսաեզրափակիչում կհանդիպեն աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան ու Ֆրանսիան, որոնց միջեւ դիմակայության հաղթողին եզրափակիչում սպասում է Պորտուգալիայի հավաքականը:

Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում կայանալիք խաղում William Hill բուքմեյքերական գրասենյակը Բունդեսթիմի հաղթանակի համար սահմանել է 3 գործակից, ֆրանսիացիներինը՝ 2.75, իսկ ոչ ոքին՝ 2.8: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.