Եվրո-2016. Ռոնալդուի համար խաղադաշտ մտած ֆանատին տուգանել ու արտաքսել են Ֆրանսիայից

12:11   6 հուլիսի, 2016

Ֆուտբոլի Լեհաստանի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի խաղի ժամանակ խաղադաշտ մտած երկրպագու Շամշիր Քարիմին արտաքսվել է Ֆրանսիայից: Շվեյցարացի երկրպագուն տուգանվել է 500 եվրո եւ ժամանակավորապես չի կարող մտնել Ֆրանսիայի տարածք, գրում է Goal.com-ը:

Շամշիր Քարիմին խաղադաշտ էր մտել Լեհաստան - Պորտուգալիա խաղի 110-րդ րոպեին՝ փորձելով մոտենալ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Մարսելի դատարանում երկրպագուն իր արարքը բացատրել է նրանով, որ Պորտուգալիայի հավաքականի ավագն իր կուռքն է:

Հիշեցնենք, որ այդ խաղում պորտուգալացիները հաղթել էին հետխաղյա 11 մետրանոցներով, իսկ կիսաեզրափակիչում հուլիսի 6-ին Լիոնում մրցելու են Ուելսի հավաքականի հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.