13:33 2 հուլիսի, 2012WBC վարկածով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի հաջորդ մենամարտը կկայանա սեպտեմբերի 8-ին Մոսկվայի «Օլիմպիական» մարզապալատում:
40-ամյա ուկրաինացու մրցակիցը կլինի սիրիական ծագումով գերմանացի բռնցքամարտիկ Մանուել Չառը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կլիչկոյի եւ Չառի միջեւ մենամարտը կկայանա Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում, սակայն ուկրաինացու ներկայացուցիչները չեն կարողացել փոխհամաձայնության գալ ստադիոնի ղեկավարության հետ:
Չառի հետ մենամարը վերջինը կլինի Վիտալի Կլիչկոյի կարիերայում, գրում է Bild-ը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.