11:06 4 հուլիսի, 2016Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը փորձաշրջան է անցնում խորվաթական «Սպլիտում»:
Այս օրերին «Սպլիտը» հավաք է անցկացնում Ավստրիայում, որտեղ 20-ամյա Միրանյանը մասնակցել է 2 ընկերական խաղի, փոխանցում է ակումբի կայքը:
«Սպլիտը» հանդես է գալիս Խորվաթիայի առաջին դիվիզիոնում եւ ավարտված մրցաշրջանում 36 խաղից հետո 46 միավորով գրավել է 6-րդ տեղը:
Հիշեցնենք, որ մակեդոնական «Վարդարից» նախորդ տարի հեռանալուց հետո Արթուր Միրանյանն ազատ գործակալի կարգավիճակում է: Նա Դոնեցկի «Շախտյորի» ակադեմիայի սան է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.