Իսլանդիան Եվրոպայի առաջնություններում առաջին թիմն է, որը 5 խաղում չի փոխում մեկնարկային կազմը

22:46   3 հուլիսի, 2016

Ֆուտբոլի Իսլանդիայի հավաքականը դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ առաջին թիմը, որն առաջին հինգ հանդիպումներում ներկայանում է նույն մեկնարկային կազմով:

Իսլանդիայի հավաքականն առաջին անգամ է հանդես գալիս Եվրոպայի առաջնությունների խմբային փուլում եւ հասել է քառորդ եզրափակիչ: Երեւանի ժամանակով 23:00-ին Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում մեկնարկելիք խաղում իսլանդացիների մրցակիցը Ֆրանսիայի հավաքականն է:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում Իսլանդիան 2:1 հաշվով առավելության է հասել անգլիացիների նկատմամբ:

Իսլանդիա. Հանես Հալդոուրսոն, Բիրկիր Սեւարսոն, Ռագնար Սիգուրդսոն, Կարի Արնասոն, Արի Սկուլասոն, Իոգան Գուդմունդսոն, Բիրկիր Բյարնասոն, Գիլֆի Սիգուրդսոն, Արոն Գունարսոն, Կոլբեյն Սիգթորսոն, Յոն Դադի Բոդվարսոն:

Ֆրանսիա - Իսլանդիա զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի աշխարհի չեմպիոն գերմանացիների հետ, որոնք դուրս են թողել Իտալիայի թիմին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.