Եվրո-2016. Դեւիդ Քեմերոնը շնորհավորել է Ուելսի հավաքականին

12:50   2 հուլիսի, 2016

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը ֆուտբոլի Ուելսի հավաքականին շնորհավորել է Ֆրանսիայում շարունակվող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալու առթիվ:

«Տպավորիչ խաղ էր՝ զարմանալի արդյունքով: Ուելսցիները ցուցադրեցին սեփական արժանիքների կիրքն ու զգացմունքները. դա պարզապես աներեւակայելի էր: Հաղթեք նաեւ Պորտուգալիային»,- թվիթերյան էջում գրել է Քեմերոնը:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում ուելսցիները 3:1 հաշվով կամային հաղթանակ տարան Բելգիայի հավաքականի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում կհանդիպեն Պորտուգալիային:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.