20:05 1 հուլիսի, 2016Վստահ եմ, որ անմոռանալի խաղ է մեզ սպասվում, ասել է Ուելսի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը՝ խոսելով Բելգիայի դեմ Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի առաջիկա հանդիպման մասին:
«Բելգիան ունի գերազանց թիմ, ուժեղ խաղացողներ: Հետաքրքիր կլինի խաղալ նրանց դեմ: Մեզ սպասվում է լուրջ փորձություն, եւ մենք հսկայական խանդավառությամբ կմտնենք պայքարի մեջ: Մենք եզրափակիչ փուլ ենք մտել հենց այսպիսի մակարդակի դիմակայությունների համար: Մեզ արդեն հաջողվել է զգալիորեն առաջ գնալ, բայց չենք պատրաստվում բավարարվել այսքանով: Կձգտենք եւս մեկ հաղթանակ տանել»,- Բեյլի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Ուելս - Բելգիա հանդիպումը հուլիսի 1-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.