«Լոս Անջելես Լեյքերսը» կունենա ռուս բասկետբոլիստ

17:07   1 հուլիսի, 2016

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի չեմպիոն «Քլիվլենդի» կենտրոնական Տիմոֆեյ Մոզգովը հայտնել է, որ կարերան կշարունակի «Լոս Անջելես Լեյքերսում»: Այդ մասին նա գրել է Sports.ru-ի բլոգում:

Կողմերը պայմանագիր կկնքեն հուլիսի 7-ին: Հուլիսի 1-ից ռուսաստանցի կենտրոնականն ունի ազատ գործակալի կարգավիճակ: Սպասվում է, որ չորս տարվա պայմանագրով Մոզգովը «Լոս Անջելես Լեյքերսում» կստանա 65 միլիոն եվրո:

Մոզգովն առաջին ռուսաստանցին է, որ նվաճել է NBA-ի չեմպիոնի տիտղոսը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։