Եվրո-2016. Ֆրանսիա - Իսլանդիա հանդիպման մրցավարները

13:44   1 հուլիսի, 2016

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի Ֆրանսիա - Իսլանդիա հանդիպման մրցավարները կլինեն Հոլանդիայից, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Գլխավոր մրցավարը կլինի Բյորն Կեյպերսը: Նրան կօգնեն Սանդեր վան Ռուկելը եւ Էրվին Զեյնստրան: Լրացուցիչ մրցավարներն են Պոլ վա Բուկելն ու Ռիչարդ Լիսվելդը, պահեստային մրցավարը՝ սերբ Միլորադ Մաժիչը:

Ֆրանսիա – Իսլանդիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 3-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։