Ռոնալդու. Քչերն էին հավատում, որ այսքան հեռու կգնանք

12:33   1 հուլիսի, 2016

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Եվրո-2016-ի 1/4 եզրափակիչում լեհերի նկատմամբ հաղթանակը հետխաղյա 11 մետրանոցներով:

«Տարանք արդարացի հաղթանակ: Չնայած չկարողացա գոլ խփել, բայց ամբողջությամբ նվիրվել էի խաղին: Ռենատու Սանչեսը կեցցե: Կարծում եմ՝ քչերն էին հավատում, որ մենք այսքան հեռու կգնանք, բայց, վերջիվերջո, մենք հասանք կիսաեզրափակիչ: Լեհերին չհաջողվեց ստեղծել շատ գոլային պահեր, բայց նրանք լավ էին գործում պաշտպանությունում: Հետխաղյա 11 մետրանոցները միշտ վիճակախաղ է: Պորտուգալիան ավելի լավ խաղաց, ստեղծեց ավելի շատ գոլային պահեր, որոնք իրացնել չհաջողվեց»,- Մադրիդի «Ռեալի» հարձակվողի խոսքը մեջբերում է O Jogo-ն:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունների պատմության ռմբարկուների ցուցակում 31-ամյա Ռոնալդուն 8 գոլով երկրորդ տեղում է եւ զիջում է միայն ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Միշել Պլատինիին, որը խփել է 9 գոլ: Եվրո-2016-ի 1/2 եզրափակիչում պորտուգալացիները խաղալու են Ուելս - Բելգիա զույգի հաղթողի հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.