23:48 30 հունիսի, 2016Լեհաստանի եւ Պորտուգալիայի հավաքականների դիմակայությամբ մեկնարկել է Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչը: Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում, հանդիպման արդեն երկրորդ րոպեին գերազանց գրոհ կազմակերպեցին լեհերը եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին Կամիլ Գրոսիցկու փոխանցումից հետո գրավեց Ռուի Պատրիսիուի պաշտպանած դարպասը՝ խփելով իր առաջին գոլն այս առաջնությունում: Լեւանդովսկու գոլը երկրորդ ամենաարագն է Եվրոպայի առաջնություններում՝ 1:40-ին: Ավելի արագ գոլ խփել է միայն ռուսաստանցի Դմիտրի Կիրիչենկոն Եվրո-2004-ի ժամանակ, Հունաստանի դարպասը 1:07-ին:
Դրանից հետո Պորտուգալիայի հավաքականը տիրեց նախաձեռնությանը, մրցակցին տալով միայն հակագրոհների սակավ հնարավորություններ: Պորտուգալացիների ճնշումն արդյունք տվեց 33-րդ րոպեին: Նանիի փոխանցմն օգտագործեց Ռենատու Սանչիսը՝ հավասարեցնելով հաշիվը:
Եվրո-2016, քառորդ եզրափակիչ
Լեհաստան - Պորտուգալիա՝ 1:1 (առաջին խաղակես)
Ռոբերտ Լեւանդովսկի, 2 - Ռենատու Սանչիս, 33
Լեհաստան. Լուկաշ Ֆաբիանսկի, Լուկաշ Պիշչեկ, Միխալ Պազդան, Կամիլ Գլիկ, Արտուր Ենջեյչիկ, Գժեգոժ Կրիխովյակ, Կշիշտոֆ Մոնչինսկի, Յակուբ Բլաշչիկովսկի, Կամիլ Գրոսիցկի, Արկադիուշ Միլիկ, Ռոբերտ Լեւանդովսկի:
Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Սեդրիկ, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Էլիզեու, Վիլիամ Կարվալյու, Ադրիեն Սիլվա, Ռենատու Սանչիս, Լուիշ Նանի, Ժոաո Մարիու, Կրիշտիանու Ռոնալդու:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.