17:08 30 հունիսի, 2016Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Ջերդան Շաքիրին ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի լավագույն գոլի հեղինակ:
Երկրպագուներին ամենաշատը դուրս է եկել անգլիական «Սթոք Սիթիի» ֆուտբոլիստի՝ շրջադարձ հարվածով խփած գոլը Լեհաստանի հավաքականի դեմ խաղում:
Հիշեցնենք, որ Սենտ Էթյենում կայացած խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էին լեհերը, որոնք քառորդ եզրափակիչում հունիսի 30-ին կխաղան Պորտուգալիայի հավաքականի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.