Անդրեաս Կյոպկե. Եվրո-2016-ի լավագույն դարպասապահներն են Նոյերն ու Բուֆոնը

00:43   30 հունիսի, 2016

Իտալիայի հավաքականից անակնկալներ չենք սպասում, նրանց հետ խաղացել ենք, թիմերը լավ են ճանաչում իրար, ասել է Գերմանիայի հավաքականի դարպասապահներ մարզիչ Անդրեաս Կյոպկեն՝ խոսելով Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի Գերմանիա - Իտալիա դիմակայության մասին: Նա նաեւ նշել է մրցաշարի լավագույն դարպասապահներին:

«Նոյերն ու Բուֆոնն այսօրվա առաջատար դարպասապահներ են: Այս մրցաշարում էլ նրանք լավագույնն են: Երկուսն էլ ղեկավարում են իրենց թիմերի պաշտպանությունը եւ շատ կարեւոր են իրենց թիմերի համար: Նոյերն ու Բուֆոնը շատ տարբեր են ընկալում խաղը, դժվար է նրանց համեմատելը: Նոյերը միշտ ցանկանում է առաջադիմել, նա շատ ինքնաքննադատ է հանդիպումներից հետո: Բուֆոնը սառնասրտություն է հաղորդում Իտալիայի հավաքականին եւ շատ կարեւոր գործոն է»,- 54-ամյա Կյոպկեի խոսքը մեջբերում է sport1.de-ն:

Կյոպկեն Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է 1990թ. աշխարհի չեմպիոն, 1996թ. Եվրոպայի չեմպիոն:

Գերմանիա - Իտալիա հանդիպումը հուլիսի 2-ին է:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.