17:51 29 հունիսի, 2016Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստվում է նորվեգացի Թիմ Ռոբին Լիհուգի դեմ մենամարտին, որը տեղի կունենա հուլիսի 16-ին Բեռլինում։
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Աբրահամը մեկնաբանել է իր մարզավիճակի մասին շրջանառվող լուրերը։ Նորվեգացի բռնցքամարտիկի թիմը լուրեր էր տարածել, թե Արթուր Աբրահամն այդքան էլ լավ մարզավիճակում չէ, այդ պատճառով չի մեկնել Օսլոյում մարզվելու:
«Մարզիչս` Ուլի Վեգները, չի ցանկանում, որ ես նույնիսկ մեկ օր բացակայեմ մարզումներից: Մենք մի քանի օր պետք է կորցնենինք Օսլո գնալու համար, ահա թե ինչու մարզիչս գերադասեց, որ մենք չմեկնենք Օսլո, ես չդադարեցնեմ մարզումներս: Այս ամենի նպատակն այն է, որ ես անընդհատ մարզվեմ, բաց չթողնեմ ոչ մի մարզում եւ մենամարտի օրը լավ մարզավիճակում լինեմ: Այժմ ես մարզվում եմ Քիենբաում մարզաառողջարանային քաղաքում»,- ասաց բռնցքամարտիկը:
Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է այս տարվա ապրիլի 10-ին Լաս Վեգասում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ (108:120, 108:120, 108:120) պարտվել էր մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսին։ Հուլիսի 16-ին կայանալիք մենամարտը կլինի հայ բռնցքամարտիկի 50-րդ հանդիպումը պրոֆեսիոնալ ռինգում։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.