Եվրո-2016. Ուելս - Բելգիա խաղի մրցավարը

13:07   29 հունիսի, 2016

Ուելս - Բելգիա Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի խաղը կսպասարկի սլովենացի մրցավար Դամիր Սկոմինան, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Եվրո-2016-ում Սկոմինան աշխատել է Ռուսաստան - Սլովակիա (1:2), Շվեյցարիա - Ֆրանսիա (0:0) եւ Անգլիա - Իսլանդիա (1:2) խաղերում, որոնցում ցույց է տվել 6 դեղին քարտ եւ նշանակել մեկ 11 մետրանոց հարված:

Ուելս - Բելգիա խաղը կկայանա հուլիսի 1-ին Լիլում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։