Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտը» նորամուտը նշեց ոչ ոքի արդյունքով

23:49   28 հունիսի, 2016

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճած Երեւանի «Ալաշկերտը» նորամուտը նշեց եվրոպական Չեմպիոնների լիգայում: Որակավորման առաջին փուլի առաջին խաղում Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը Անդորրայում մրցեց այդ երկրի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» հետ: Թիմերը գոլ խփել չկարողացան: 

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ

«Սանտա Կոլոմա» (Անդորրա) - «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 0:0

«Ալաշկերտ». Գեւորգ Կասպարով, Դմիտրի Խովբոշա, Ալեքսանդր Տասիչ, Վահագն Մինասյան, Գեւորգ Պողոսյան, Արտակ Եդիգարյան (Արթուր Ավագյան, 76), Կարեն Մուրադյան, Խորեն Վերանյան, Արտակ Գրիգորյան (Նորայր Գյոզալյան, 84), Անտոն Սավին (Արտակ Դաշյան, 69), Միհրան Մանասյան:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։