Kicker. Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը կլինի ռեկորդային

20:41   28 հունիսի, 2016

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» կլինի ռեկորդային պատմության մեջ: 27-ամյա ֆուտբոլիստի համար Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը կվճարի 42.5 միլիոն եվրո: Պատմության մեջ առաջին անգամ այսքան մեծ գումար կվճարվի ֆուտբոլիստի համար, որի պայմանագրի ավարտին մնում է մեկ տարի, հաղորդում է գերմանական Kicker-ը: Մխիթարյանի տարեկան աշխատավարձը կլինի 12 միլիոն եվրո:

2013-ին Դոնեցկի «Շախտյորից» Մխիթարյանի տեղափոխության ժամանակ եւս եղել էր ռեկորդ: Դորտմունդյան ակումբը 27.5 միլիոն եվրո ոչ մի խաղացողի համար չէր վճարել նախքան այդ: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։