12:33 28 հունիսի, 2016Իսլանդացի մեկնաբան Գուդմունդուր Բենեդիկտսոնը դարձյալ չափազանց էմոցիոնալ է արձագանքել Իսլանդիայի հավաքականի գոլին անգլիացիների դեմ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում: Ֆրանսիական «Նանտի» հարձակվող Կոլբեյն Սիգթորսոնի հաղթական գոլից հետո մեկնաբանի ձայնը կտրվել է:
Իսլանդացի մեկնաբանը մեծ հուզականություն էր դրսեւորել նաեւ իսլանդացիների խփած երկրորդ գոլին Ավստրիայի հավաքականի դեմ Եվրո-2016-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում եւ դարձել հայտնի:
Հիշեցնենք, որ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցող Իսլանդիան սենսացիոն հաղթանակ տարավ 2:1 հաշվով եւ դարձավ քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը եւ կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի Ֆրանսիայի հավաքականի հետ: Այդ խաղից հետո Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրաժարական էր տվել: Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են՝ Գերմանիա - Իտալիա, Ուելս - Բելգիա եւ Լեհաստան - Պորտուգալիա: Քառորդ եզրափակիչը կմեկնարկի հունիսի 30-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.