16:25 28 հունիսի, 2016Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները յուրօրինակ ձեւով են նշել Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում անգլիացիների նկատմամբ 2:1 հաշվով սենսացիոն հաղթանակը:
Նիցայում կայացած խաղից հետո ֆուտբոլիստները մոտեցել են իրենց երկրպագուներին, որոնք շատ ակտիվ էին հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցող Իսլանդիան դարձավ քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը եւ կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի Ֆրանսիայի հավաքականի հետ: Այդ խաղից հետո Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրաժարական էր տվել: Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են՝ Գերմանիա - Իտալիա, Ուելս - Բելգիա եւ Լեհաստան - Պորտուգալիա: Քառորդ եզրափակիչը կմեկնարկի հունիսի 30-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.