22:40 27 հունիսի, 2016Ֆուտբոլի Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անգել Յորդանեսկուն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին հայտնել է Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռեզվան Բուրլյանուն, հայտնում է Goal.com-ը:
Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ում ռումինացիները 3 խաղում վաստակել էին մեկ միավոր եւ դուրս մնացել խմբային փուլից: Յորդանեսկուն Ռումինիայի հավաքականում աշխատում էր 2014-ից:
Հիշեցնենք, որ Ռումինիայի հավաքականը Հայաստանի մրցակիցն է աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.