13:06 27 հունիսի, 2016Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 27-ը 1/8 եզրափակիչի վերջին օրն է, եւ տեղի կունենա 2 դիմակայություն:
Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում անցկացվելիք Իտալիա - Իսպանիա խաղում William Hill բուքմեյքերական գրասենյակը Եվրոպայի գործող չեմպիոնի հաղթանակը գնահատում է 2.15 գործակցով, իտալացիներինը՝ 4.33, իսկ ոչ ոքին՝ 2.8:
Նիցայում կայանալիք Անգլիա - Իսլանդիա մրցավեճում բրիտանական թիմի հաղթանակն ունի 1.53 գործակից, իսլանդացիներինը՝ 9, իսկ ոչ ոքին՝ 3.5:
Իտալիա - Իսպանիա զույգի հաղթողին քառորդ եզրափակիչում սպասում է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը, իսկ Անգլիա - Իսլանդիա զույգի հաղթողը կմրցի ֆրանսիացիների հետ:
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
Հունիսի 27
Իտալիա - Իսպանիա՝ 20:00-ին (Երեւանի ժամանակով), Փարիզ («Ստադ դե Ֆրանս»)
Անգլիա - Իսլանդիա՝ 23:00, Նիցա
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.