13:48 26 հունիսի, 2016Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի Իտալիա - Իսպանիա դիմակայությունում որոշակի առավելություն է տալիս Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող իսպանացիներին:
Ես կարծում եմ, որ այս հանդիպումը հավասար է եզրափակիչի: Այժմ իսպանացիները մեկ քայլ առաջ են Իտալիայի թիմից, նրանք ավելի ուժեղ են: Սակայն պետք չէ մեծ նշանակություն տալ Իռլանդիայի հավաքականից իտալացիների կրած պարտությանը: Դա նորմալ է: Երկու անընդմեջ հաղթանակներից հետո Իտալիայի թիմը կորցրել էր կենտրոնացումը: Իտալացիների ուժի գնահատականը կլինի Իսպանիայի հետ դիմակայությունում»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը:
Իտալիա - Իսպանիա հանդիպումը հունիսի 27-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.