10:11 26 հունիսի, 2016Խորվաթիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում պորտուգալացիներից կրած պարտությունից հետո պատմել է, որ խորվաթների հանդերձարանում սուգ է եղել:
«Ես երբեք չէի տեսել հանդերձարանում այսքան արցունք: Ցավոք, մեր թիմը մեկնում է տուն: Սա սպորտ է եւ մնում է միայն շնորհավորել Պորտուգալիային: Գոլ բաց թողնել ամենավերջում՝ պարտության վատագույն տարբերակն է: Սպորտը ոչ միշտ է արդար: Խորվաթիայի հավաքականն արդեն ապացուցել է, որ լավագույններից է Եվրոպայում: Մենք պետք է զարգանանք եւ առաջ գնանք: Ես դեռ չեմ գտնում ճիշտ բառեր՝ այս պարտությունը բացատրելու համար»,- Ռակիտիչի խոսքը մեջբերում է hns-cff.hr-ը:
Հիշեցնենք, որ 117-րդ րոպեին Կուարեժմայի խփած միակ գոլի շնորհիվ Պորտուգալիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց խորվաթներին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.