09:05 26 հունիսի, 2016Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 26-ին տեղի կունենա 1/8 եզրափակիչի եւս երեք հանդիպում: Ֆրանսիայի հավաքականը Լիոնում կհանդիպի իռլանդացիների հետ: Լիլում աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը կխաղա սլովակների հետ: Օրվա վերջին խաղը տեղի կունենա Թուլուզում: Քառորդ եզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն Հունգարիայի եւ Բելգիայի թիմերը:
Հիշեցեցնենք, որ փլեյ-օֆֆի առաջին օրը Լեհաստանի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով դուրս է թողել շվեյցարացիներին, Ուելսի թիմը նվազագույն հաշվով հաղթել է Հյուսիսային Իռլանդիային, Պորտուգալիան նույնպես 1:0 հաշվով պարտության է մատնել խորվաթներին:
1/8 եզրափակիչում են նաեւ Իտալիան ու Իսպանիան եւ Անգլիան ու Իսլանդիան, որոնք կխաղան հունիսի 27-ին:
Եվրոպայի առաջնություն, 1/8
Հունիսի 26
4. Ֆրանսիա - Իռլանդիա, 17:00, Լիոն
5. Գերմանիա - Սլովակիա՝ 20:00, Լիլ
6. Հունգարիա - Բելգիա, 23:00, Թուլուզ
Հունիսի 27
7. Իտալիա - Իսպանիա, 20:00, Փարիզ («Ստադ դե Ֆրանս»)
8. Անգլիա - Իսլանդիա՝ 23:00, Նիցա
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.