01:46 26 հունիսի, 2016Պորտուգալիայի եւ Խորվաթիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց պորտուգալացի Ռենատու Սանչեսը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Լանսում կայացած խաղում Մյունխենի «Բավարիայի» նորեկը փոխարինման դուրս եկավ 50-րդ րոպեին եւ բավական ակտիվ մտավ խաղի մեջ: Լրացուցիչ ժամանակում պորտուգալացիները հաղթական գոլը խփեցին Սանչեսի սկսած գրոհի արդյունքում:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ հաջորդ փուլում կհանդիպի Լեհաստանի հավաքականին, որը քառորդ եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր շվեյցարացիներին:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.