21:51 25 հունիսի, 2016Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի երկրորդ մասնակիցը դարձավ Ուելսի հավաքականը: 1/8 եզրափակիչում ուելսցիները նվազագույն հաշվով հաղթեցին Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին: Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած խաղն անցավ հավասար պայքարում եւ վճռորոշ եղավ խփված մեկ գնդակը: Միակ գոլը գրանցվեց 75-րդ րոպեին, երբ Գարեթ Բեյլի փոխանցումից հետո Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի եւ անգլիական «Վեստ Բրոմվիչի» պաշտպան Գարեթ Մաքոլին գրավեց սեփական դարպասը: Հյուսիսային Իռլանդիայի թիմն աչքի էր ընկնում հիանալի պաշտպանությամբ, սակայն մեկ սխալը վճռորոշ եղավ:
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ուելսի հավաքականը մրցելու է Հունգարիա – Բելգիա զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել Լեհաստանի հավաքականը, որը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր լեհերին եւ հաջորդ խաղում հանդիպելու է Պորտուգալիա - Խորվաթիա զույգի հաղթողին:
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
Ուելս - Հյուսիսային Իռլանդիա՝ 1:0
Գարեթ Մաքոլի, 75 (ինքնագոլ)
Ուելս. Ուեյն Հենեսի, Նիլ Թեյլոր, Բեն Դեւիս, Էշլի Ուիլյամս, Ջեյմս Չեստեր, Կրիստոֆեր Գանտեր, Ջոյ Լեդլի (Ջոնաթան Ուիլյամս, 63), Ջո Ալեն, Աարոն Ռեմզի, Սեմ Վոուկս (Ռոբսոն Կանու, 55), Գարեթ Բեյլ:
Հյուսիսային Իռլանդիա. Մայքլ Մաքգովերն, Գարեթ Մաքոլի (Ջոշ Մագենիս, 84), Ջոնի Էվանս, Օլիվեր Նորվուդ (Նիլ Մքգին, 79), Աարոն Հյուզ, Սթյուարտ Դալաս, Ստիվեն Դեւիս, Քորի Էվանս, Քրեյգ Քեթքարթ, Ջեյմի Ուորդ (Քոնոր Վաշինգթոն, 69), Կայլ Լաֆերտի:







The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.