Եվրո-2016. 1/8 եզրափակիչի երկրորդ խաղային օրվա մրցավարները

10:15   25 հունիսի, 2016

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում 1/8 եզրափակիչի երկրորդ խաղային օրը՝ հունիսի 26-ին, կայանալիք հանդիպումների մրցավարներին:

Լիոնում կայանալիք Ֆրանսիա - Իռլանդիա խաղում կաշխատի իտալացի Նիկոլա Ռիցոլին, իսկ Լիլում անցկացվելիք Գերմանիա - Սլովակիա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել լեհ Շիմոն Մարչինյակը:

Հունգարիա - Բելգիա Թուլուզում տեղի ունենալիք խաղի գլխավոր մրցավարը սերբ Միլորադ Մաժիչն է, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչը մեկնարկում է հունիսի 25-ին, եւ առաջին օրը կկայանա 3 խաղ:

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Հունիսի 25

1. Շվեյցարիա – Լեհաստան՝ 17:00-ին (Երեւանի ժամանակով), Սենտ Էթյեն

2. Ուելս – Հյուսիսային Իռլանդիա՝ 20:00, Փարիզ («Պարկ դե Պրենս»)

3. Խորվաթիա – Պորտուգալիա՝ 23:00, Լանս

Հունիսի 26

4. Ֆրանսիա – Իռլանդիա, 17:00, Լիոն

5. Գերմանիա – Սլովակիա՝ 20:00, Լիլ

6. Հունգարիա – Բելգիա, 23:00, Թուլուզ

Հունիսի 27

7. Իտալիա – Իսպանիա, 20:00, Փարիզ («Ստադ դե Ֆրանս»)

8. Անգլիա – Իսլանդիա՝ 23:00, Նիցա



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.