Եվրո-2016. Մեկնարկում է 1/8 եզրափակիչը

09:14   25 հունիսի, 2016

Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 25-ին կմեկնարկի 1/8 եզրափակիչը: Առաջին խաղային օրը կանցկացվեն 3 հանդիպումներ:

Շվեյցարիայի ու Լեհաստանի հավաքականները կհանդիպեն Սենտ Էթյենում, իսկ Ուելսի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ բրիտանական դերբին տեղի կունենա Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում: Օրվա վերջին խաղում պորտուգալացիները Լանսում կմրցեն D խմբում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Իսպանիային գերազանցած Խորվաթիայի հավաքականի հետ:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել առաջին ու երկրորդ տեղեր գրաված հավաքականներն ու երրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով 4 թիմեր: Երրորդ տեղով փլեյ-օֆֆ դուրս եկան Սլովակիան, Հյուսիսային Իռլանդիան, Պորտուգալիան ու Իռլանդիան:

Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 24 հավաքականներ: 

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Հունիսի 25

1. Շվեյցարիա - Լեհաստան՝ 17:00-ին (Երեւանի ժամանակով), Սենտ Էթյեն

2. Ուելս - Հյուսիսային Իռլանդիա՝ 20:00, Փարիզ («Պարկ դե Պրենս»)

3. Խորվաթիա - Պորտուգալիա՝ 23:00, Լանս



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.