00:31 25 հունիսի, 2016Ուելսի հավաքականի առաջատար Գարեթ Բեյլը Goal.com-ի վարկածով ճանաչվել է Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ի խմբային փուլի լավագույն ֆուտբոլիստ:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը ստացել է ձայների 27 տոկոսը: Երկրորդ տեղում է հայտնվել Լեհաստանի հավաքականի պաշտպան Միխալ Պազդանը (21 տոկոս), իսկ լավագույն եռյակը եզրափակել է ֆրանսիացի Դիմիտրի Պայետը (21 տոկոս):
Հիշեցնենք, որ խմբային փուլի 3 խաղերում Բեյլը խփել էր 3 գոլ եւ Ուելսի հավաքականին օգնել դուրս գալ 1/8 եզրափակիչ, որտեղ բրիտանական թիմը կհանդիպի Հյուսիսային Իռլանդիային:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.