20:46 24 հունիսի, 2016Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հաջող մրցելույթից հետո Իսլանդիայի ազգային հավաքականի մարզաշապիկների վաճառքն աճել է 18 անգամ, հաղորդում է Goal.com: Տվյալները տրամադրել է սկանդինավյան երկրներում եւ Իսլանդիայում մարզահագուստի խոշորագույն մատակարար Unisport ընկերությունը: Իսլանդիայի հավաքականի մարզաշապիկները ընկերության կայքում ամենաշատ վաճառվող առաջատար վեց ապրանքների թվում են:
Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլ առաջին անգամ դուրս եկած Իսլանդիայի հավաքականը նվաճել է նաեւ 1/8 եզրափակիչի ուղեգիր: Հունիսի 27-ին Նիցայում իսլանդացիները կմրցեն Անգլիայի հավաքականի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.