19:56 24 հունիսի, 2016Ֆրանսիայում անցկացվող Եվրո-2016-ի խմբային փուլի արդյունքում, WhoScored.com-ը կազմել է ամենացածր միջին վարկանիշ ստացած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով պայքարից դուրս մնացած Ռուսաստանի հավաքականի հինգ խաղացողների:
Ջո Հարթ (Անգլիա) - Իգոր Սմոլնիկով, Սերգեյ Իգնաշեւիչ (երկուսն էլ՝ Ռուսաստան), Մարտին Հինտերեգեր (Ավստրիա), Դուշան Սվենտո (Սլովակիա) - Ալեքսանդր Գոլովին (Ռուսաստան), Վիկտոր Կովալենկո (Ուկրաինա), Օգուզխան Օզյակուպ (Թուրքիա) - Ալեքսանդր Կոկորին, Ֆյոդոր Սմոլով (երկուսն էլ՝ Ռուսաստան), Ռոման Զոզուլյա (Ուկրաինա):
Հիշեցնենք, որ խմբային փուլի 24 մասնակիցներից 8-ը դուրս են մնացել պայքարից՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Թուրքիան, Ալբանիան, Ավստրիան, Ռումինիան, Շվեդիան, Չեխիան:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.