Եվրո-2016. Ամենաքննարկվող ֆուտբոլիստներն ու թիմերը

18:20   24 հունիսի, 2016

Թվիթերը ներկայացրել է Եվրո-2016-ին մասնակցող ամենաքննարկվող թիմերին եւ ֆուտբոլիստներին՝ վերլուծելով Եվրոպայի առաջնության օրերին արված հաղորդագրությունների եւ մեկնաբանությունների վիճակագրությունը: Եվրո-2016-ի վերբարելյալ Թվիթերում արվել է 44 միլիոն թվիթ: Հանդիպումների ժամանակ թվիթների թիվը հասել է 29 միլիոնի:

Խմբային փուլի ժամանակ ամենաքննարկվողը եղել է Ֆրանսիա – Ռումինիա հանդիպումը՝ 2.3 միլիոն թվիթ: Ամենաքննարկվող թիմերն են Անգլիան, Թուրքիան, Ֆրանսիան, Պորտուգալիան եւ Իտալիան: Ամենաքննարկվող ֆուտբոլիստներն են ֆրանսիացի Դիմիտրի Պայետը, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, ուելսցի Գարեթ Բեյլը, շվեդ Զլատան Իբրահիմովիչը եւ ֆրանսիացի Պոլ Պոգբան:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.