Ռոնալդու. Խորվաթիայի դեմ մեր շանսերը հավասար են

14:50   24 հունիսի, 2016

Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի Խորվաթիա - Պորտուգալիա դիմակայությունում պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն թիմերի հնարավորությունները գնահատում է հավասար:

«Դիտել ենք Իսպանիայի դեմ խորվաթների հանդիպման տեսագրությունը: Շատ լուրջ թիմ է Խորվաթինա: Քչերին է հաջողվում պարտության մատնել իսպանացիներին: Բայց մենք գիտենք, թե ինչ կարող ենք անել եւ պատրաստ ենք խաղին: Կարծում եմ՝ մենք կարող ենք հաղթահարել խորվաթների արգելքը: Պետք է հավատանք մեր ուժերին: Միշտ ասել եմ, որ երազանքս է տիտղոս նվաճել հավաքականի հետ: Մենք ունենք այդ շանսը: Հեշտ չի լինի, բայց կանենք հնարավոր ամեն ինչ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է indiatimes.com-ը:

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Հունիսի 25

1. Շվեյցարիա – Լեհաստան՝ 17:00-ին (Երեւանի ժամանակով), Սենտ Էթյեն

2. Ուելս – Հյուսիսային Իռլանդիա՝ 20:00, Փարիզ («Պարկ դե Պրենս»)

3. Խորվաթիա – Պորտուգալիա՝ 23:00, Լանս

Հունիսի 26

4. Ֆրանսիա – Իռլանդիա, 17:00, Լիոն

5. Գերմանիա – Սլովակիա՝ 20:00, Լիլ

6. Հունգարիա – Բելգիա, 23:00, Թուլուզ

Հունիսի 27

7. Իտալիա – Իսպանիա, 20:00, Փարիզ («Ստադ դե Ֆրանս»)

8. Անգլիա – Իսլանդիա՝ 23:00, Նիցա

1/4 եզրափակիչ

1-ին զույգի հաղթող - 3-րդ զույգի հաղթող

2-րդ զույգի հաղթող - 6-րդ զույգի հաղթող

5-րդ զույգի հաղթող - 7-րդ զույգի հաղթող

4-րդ զույգի հաղթող - 8-րդ զույգի հաղթող



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.