Մոուրինյոյի տրանսֆերային թիրախներ. Աարոն Ռեմզին առաջ է անցել Հենրիխ Մխիթարյանից

13:46   24 հունիսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի տրանսֆերային թիրախների առաջատար քառյակում են «Արսենալի» եւ Ուելսի հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմզին, Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Մադրիդի «Ռեալի» եւ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը եւ շվեդ Զլատան Իբրահիմովիչը, որն ազատ գործակալի կարգավիճակում անվճար կդառնա անգլիական թիմի խաղացող, եթե կողմերը համաձայնության հասնեն ֆուտբոլիստի պայմանագրի վերաբերյալ, հաղորդում է skysports-ը:

Football Whispers-ի ալգորիթմի (տարբեր աղբյուրների ոչ պաշտոնական տվյալների վերլուծում) համաձայն, այդ քառյակում առաջին տեղ է բարձրացել Ռեմզին՝ շրջանցելով Հենրիխ Մխիթարյանին: Բրիտանական մամուլի տվյալներով, Դորտմունդի «Բորուսիան» համաձայնել է 40 միլիոն եվրոյով վաճառել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը: Սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» զուգահեռաբար բանակցում է նաեւ «Արսենալի» հետ Ռեմզիի տրանսֆերի հարցով: Պաշտոնական հայտարարարություններ սպասվում են Եվրո-2016-ից հետո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։