The Gazette: Կանադայի հավաքականը սպասում է NHL-ի թույլտվությանը

16:39   6 մարտի, 2012

Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Տամպա-Բեյ Լայթնինգ» ակումբի գլխավոր մենեջեր Սթիվ Այզերմանը նշանակվել է 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերում հոկեյի Կանադայի հավաքականի գործադիր տնօրեն: Այզերմանը նույն պաշտոնը զբաղեցնում էր նաեւ 2010թ. Վանկուվերի Օլիմպիական խաղերում, որի ժամանակ կանադացիները նվաճեցին չեմպիոնի տիտղոսը, գրում է կանադական The Gazette-ը:

Այժմ Կանադայի հոկեյի ասոցիացիան սպասում է NHL-ի՝ Օլիմպիական խաղերում Լիգայի խաղացողների մասնակցության թույլտվությանը:

Այզերմանը «Դետրոյտ Ռեդ Ուինգսի» կազմում երեք անգամ նվաճել է Սթենլիի գավաթը: 2002թ. Սոլթ Լեյք Սիթիի Օլիմպիական խաղերում Այզերմանը Կանադայի հավաքականի կազմում դարձել է ոսկե մեդալակիր:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.