09:10 24 հունիսի, 2016Թուրքական ռեստորաններն Իտալիայի դեմ արշավի շրջանակում «բոյկոտ» են հայտարարել պիցցային: Մասնավորապես, Emirgan Cafe ռեստորաններում 2 օր դադարել են իտալական պիցցաների վաճառքը, գրում է Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ի խմբային փուլի վերջին տուրում իտալացիները նվազագույն հաշվով պարտվել էին Իռլանդիայի հավաքականին, որը E խմբից փլեյ-օֆֆ դուրս եկավ երրորդ տեղով: Եթե Իտալիայի հավաքականը չպարտվեր այդ խաղում, փլեյ-օֆֆի վերջին ուղեգիրը բաժին կհասներ D խմբում երրորդ տեղը գրաված թուրքերին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.