Correio da Manhã-ն Ռոնալդուից պահանջում է ներողություն խնդրել թերթի լրագրողից

11:35   23 հունիսի, 2016

Correio da Manhã թերթը Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից պահանջել է պաշտոնական ներողություն խնդրել իր լրագրողից: Թերթը նույն պահանջը ներկայացրել է նաեւ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային, գրում է AS-ը:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի կազմում Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ին մասնակցող Ռոնալդուն վերջերս Լիոնում հայտնվել է սկանդալային իրավիճակում։ Զբոսանքի ժամանակ նրան է մոտեցել լրագրողը եւ հարցրել՝ պատրաստ է ֆուտբոլիստը խաղին, ինչին ի պատասխան հարձակվողը լրագրողի ձեռքից խլել էր խոսափողը եւ նետել լիճը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.