11:05 22 հունիսի, 2016Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Խորվաթիայի դեմ Եվրո-2016-ի երրորդ տուրի խաղում չիրացված 11 մետրանոցի դրվագը: 72-րդ րոպեին, երբ Ռամոսը պատրաստվում էր իրացնել 11 մետրանոցը, խաղը բաց թողած Լուկա Մոդրիչը Խորվաթիայի հավաքականի փոխարինողների նստարանից թիմի ավագ Դարիո Սռնայի օգնությամբ խորվաթ դարպասապահ Դանիել Սուբաշիչին հուշել էր, թե որ կողմ է հարվածելու իր ակումբակիցը:
«Մոդրիչը նրան ասել էր, որ հարվածելու եմ աջ անկյունը: Նա հիանալի գիտի ինձ: Մենք միասին ենք մարզվում ամեն օր: Դարպասապահը սպասեց մինչեւ վերջ եւ ցատկեց այն անկյունը, որտեղ ես պետք է հարվածեի: 11 մետրանոցներից կարող է վրիպել միայն նա, ով դրանք իրացնում է: Հուսով եմ՝ այդ վրիպումը վճռորոշ չի լինի: Նախընտրում եմ 11 մետրանոցը չիրացնել խմբային փուլում, քան փլեյ-օֆֆի խաղերում»,- Ռամոսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ Ռամոսը 72-րդ րոպեին 11 մետրանոցից վրիպել էր 1:1 հաշվի ժամանակ, իսկ վերջնամասում խորվաթները կամային հաղթանակ էին տարել եւ 7 միավորով գրավել D խմբի առաջին տեղը: Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան 6 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ 1/8 եզրափակիչում կհանդիպի Իտալիային:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.