Եվրո-2016. Հյուսիսային Իռլանդիա - Գերմանիա, Ուկրաինա - Լեհաստան. Առաջին խաղակեսից հետո

20:46   21 հունիսի, 2016

Ֆրանսիայում շարունակվող Եվրո-2016-ի C խմբում մեկնարկել է երրորդ տուրը: Հյուսիսային Իռլանդիա - Գերմանիա դիմակայության առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում է Յոահիմ Լյովի գլխավորած թիմը: Գերմանացիների կազմում աչքի է ընկել Մարիո Գոմեսը:  Ուկրաինա - Լեհաստան խաղում հաշիվը չի բացվել:

Երկու տուրից հետո Գերմանիայի եւ Լեհաստանի հավաքականները վաստակել են 4-ական միավոր, Հյուսիսային Իռլանդիան ունի 3 միավոր, Ուկրաինան երկու պարտություն է կրել:

Եվրո-2016. C խումբ, երրորդ տուր, առաջին խաղակես

Հյուսիսային Իռլանդիա - Գերմանիա՝ 0:1

Մարիո Գոմես, 29

Հյուսիսային Իռլանդիա. Մայքլ Մաքգովերն - Գարեթ Մաքոլի, Ջոնի Էվանս, Քրիս Բերդ, Աարոն Հյուզ, Սթյուարտ Դալաս, Փեդի Մաքնեյր, Քորի Էվանս, Քրեյգ Քեթքարթ, Ջեյմի Ուորդ, Քոնոր Վաշինգտոն:

Գերմանիա. Մանուել Նոյեր, Ջոշուա Կիմիխ, Ժերոմ Բոատենգ, Մատս Հումելս, Յոնաս Հեկտոր, Սամի Խեդիրա, Տոնի Կրոս, Մեսութ Օզիլ,  Թոմաս Մյուլեր, Մարիո Գյոտցե Մարիո Գոմես:

Ուկրաինա - Լեհաստան՝ 0:0

Ուկրաինա. Անդրեյ Պյատով - Բոգդան Բուտկո, Ալեքսանդր Կուչեր, Արտյոմ Ֆեդեցկի, Եվգենի Խաչերիդի, Տարաս Ստեպանենկո, Անդրեյ Յարմոլենկո, Ռուսլան Ռոտան, Օլեքսանդր Զինչենկո, Եվգենի Կոնոպլյանկա, Ռոման Զոզուլյա:

Լեհաստան. Լուկաշ Ֆաբիանսկի, Տիագո Ցիոնեկ, Արտուր Ենջեյչիկ, Կամիլ Գլիկ, Միխալ Պազդան, Տամաշ Յոդլովեց, Պիոտր Զիելինսկի, Գժեգոժ Կրիխովյակ, Բարտոշ Կապուստկա, Արկադիուշ Միլիկ, Ռոբերտ Լեւանդովսկի:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.