Ռակիտիչ. Ինյեստան ֆուտբոլային հրաշագործ է

19:47   21 հունիսի, 2016

Անդրես Ինյեստան ֆուտբոլային հրաշագործ է, ես հաճույք եմ ստանում «Բարսելոնայում» նրա հետ խաղալուց, ասել է Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը Իսպանիայի հավաքականի դեմ Եվրո-2016-ի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումից առաջ:

«Շատ բան եմ սովորել Ինյեստայից: Հույս ունեմ, որ առաջին երկու հանդիպումներում նա շատ ուժ է ծախսել եւ կհանգստանա մեր դեմ պայքարում: Իսպանիան արդեն նվաճել է փլեյ-օֆֆի ուղեգիր եւ կարող է իրեն թույլ տալ դա: Ես մեծ հաջողություններ եմ մաղթում Ինյեստային, բայց ոչ այն դեպքում, երբ մեր դեմ է խաղում»,- Ռակիտիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հունիսի 21-ին կայանալիք Խորվաթիա - Իսպանիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Երկու տուրից հետո Իսպանիան ունի 6, Խորվաթիան՝ 4 միավոր:

Խմբի մյուս խաղում կհանդիպեն Չեխիայի (1 միավոր) եւ Թուրքիայի (0) հավաքականները:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.