10:41 21 հունիսի, 2016Դորտմունդի «Բորուսիան» ու «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում են բանակցել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ, գրում է gianlucadimarzio.com-ը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին ձեռք բերելու համար անգլիական ակումբն առաջարկել է 25 միլիոն եվրո, սակայն մերժում է ստացել: Նշվում է, որ «Բորուսիան» Մխիթարյանի համար պահանջում է 40 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը եւ կողմերը փոխհամաձայնության չեն գալիս այն երկարաձգելու հարցում: Ավելի վաղ 27-ամյա Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան էլ նշել էր, որ Հենրիխը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ավարտված մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 52 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել է 23 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.