Եվրո-2016. Օրվա խաղերը

09:16   21 հունիսի, 2016

Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 21-ին պայքարը կավարտվի C ու D խմբերում:

Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը C խմբի երրորդ տուրում ուժերը կչափի Հյուսիսային Իռլանդիայի հետ, իսկ Լեհաստանի մրցակիցն ուկրաինացիներն են:

D խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր ապահոված Եվրոպայի գործող չեմպիոն իսպանացիները կխաղան խորվաթների հետ, իսկ Չեխիան ու Թուրքիան կհանդիպեն իրար:

C խմբի խաղերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 20:00-ին, իսկ D խմբինը՝ 23:00-ին:

Եվրո-2016, երրորդ տուր, հունիսի 21

C խումբ

Ուկրաինա - Լեհաստան՝ 20:00 (Երեւանի ժամանակով), Մարսել

Հյուսիսային Իռլանդիա - Գերմանիա՝ 20:00, Փարիզ

D խումբ

Խորվաթիա - Իսպանիա՝ 23:00, Բորդո

Չեխիա - Թուրքիա՝ 23:00, Լանս



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.