Շաքիրի. Հույս ունեմ՝ Puma-ն պահպանակներ չի արտադրում

15:44   20 հունիսի, 2016

Ֆուտբոլի Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Ջերդան Շաքիրին կատակել է Եվրո-2016-ի երրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականի հետ խաղում շվեյցարացի խաղացողների պատռված չորս մարզաշապիկների մասին: Շվեյցարիայի հավաքականի տեխնիկական գործընկերը Puma-ն է:

«Հույս ունեմ, որ Puma-ն չի արտադրում պահպանակներ»,- ասել է Շաքիրին:

0:0 հաշվով ավարտված խաղում Շվեյցարիայի հավաքականից մարզաշապիկներ փոխեցին Ադմիր Մեհմեդին, Բրեել Էմբոլոն եւ երկու անգամ Գրանիտ Ջական:

Այս առիթով Puma-ն հայտարարություն է տարածել, հաղորդում է reuters-ը:

«Մեր ընկերությունն առաջին անգամ է բախվում այսպիսի իրավիճակի, երբ մեկ խաղում պատռվում են մեր արտադրած մի քանի մարզաշապիկներ: Եվրո-2016-ին մասնակցում են մեր ընկերության հետ համագործակցող հինգ թիմեր եւ տասը հանդիպումներում այսպիսի խնդիր չէր եղել: Մեր մասնագետները ուսումնասիրում են այդ մարզաշապիկները եւ արդյունքների մասին կտեղեկացնենք»,- ասվում է հայտարարությունում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.