23:47 19 հունիսի, 2016Եվրո-2016-ի A խմբում ընթանում են երրորդ տուրի հանդիպումները: Ռումինիա - Ալբանիա դիմակայությունում առաջին խաղակեսից հետո հաղթում են ալբանացիները: Նախավերջին րոպեին աչքի ընկավ Արմանդո Սադիկուն:
Շվեյցարիա - Ֆրանսիա խաղում հաշիվը չի բացվել: Ընդմիջում է:
Առաջին երկու հանդիպումներում հաղթանակ տարած Ֆրանսիայի հավաքականն ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիրը: Շվեյցարացիները երկու խաղից հետո ունեն 4 միավոր: Ռումինիան վաստակել է 1 միավոր, Ալբանիան երկու պարտություն է կրել, 3 գնդակ է բաց թողել, ոչ մի գոլ չի խփել:
Եվրո-2016. A խումբ, երրորդ տուր, առաջին խաղակես
Ռումինիա - Ալբանիա՝ 0:1
Արմանդո Սադիկու, 44
Ռումինիա. Չիպրիան Տետերուշանու, Վլադ Կիրիկեշ, Դրագոշ Գրիգորե, Կրիստիան Սապունարու, Ալեքսանդրու Մատել, Անդրեյ Պրեպելիցո, Նիկոլաե Ստանչիու, Օվիդիու Հոբան, Ադրիան Պոպա, Բոգդան Ստանչու, Դենիս Ալիբեկ:
Ալբանիա. Էտրիտ Բերիշա, Էլսեիդ Հյուսայ, Անդի Լիլա, Մեգրիմ Մավրայ, Էրմիր Լենյանի, Անսի Ագոլի, Արլինդ Այեթի, Միգյեն Բաշա, Ամիր Աբրաշի, Լեդիան Մեմուշայ, Արմանդո Սադիկու:
Շվեյցարիա - Ֆրանսիա՝ 0:0
Շվեյցարիա. Յան Զոմեր, Ստեֆան Լիխտշտայներ, Ռիկարդո Ռոդրիգես, Յոհան Ջուրու, Ֆաբիան Շյոր, Գրանիտ Ջակա, Վալոն Բեհրամի, Բլերիմ Ջեմաիլի, Ադմիր Մեհմեդի, Ջերդան Շաքիրի, Բրիլ Էմբոլո:
Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Կրիստոֆ Ժալե, Լորան Կոսելնի, Ադիլ Ռամի, Պատրիս Էվրա, Կինգսլի Կոման, Յոհան Կաբայ, Անտուան Գրիզման, Պոլ Պոգբա, Մուսա Սիսոկո, Անդրե-Պյեր Ժինյակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.