Եվրո-2016. Իսլանդիան հաղթանակը բաց թողեց ինքնագոլի պատճառով (ֆոտոշարք)

21:52   18 հունիսի, 2016

Իսլանդիայի հավաքականը բաց թողեց հաղթանակը Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում: Հունգարիայի դեմ խաղում իսլանդացիները նվազագույն հաշվով հաղթում էին մինչեւ 88-րդ րոպեն, սակայն չպահպանեցին հաղթական հաշիվը՝ 1:1:

Մարսելում կայացած հանդիպման հաշիվը 40-րդ րոպեին բացեց «Սուոնսիի» իսլանդացի կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը, որը երկրորդ խաղում անընդմեջ անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Հունգարիան պատասխան գոլը խփեց 88-րդ րոպեին, երբ իսլանդացի պաշտպան Բիրկիր Սեւարսոնը դարձավ ինքնագոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հունգարիան 2:0 հաշվով հաղթել էր Ավստրիային, իսկ Իսլանդիան 1:1 հաշվով էր ավարտել Պորտուգալիայի դեմ խաղը: Պորտուգալիան ու Ավստրիան հունիսի 18-ին կհանդիպեն Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում:

Եվրո-2016, երկրորդ տուր

F խումբ

Իսլանդիա - Հունգարիա՝ 1:1

Գիլֆի Սիգուրդսոն, 40 (11մ) - Բիրկիր Սեւարսոն, 88 (ինքնագոլ)

Իսլանդիա. Հանես Հալդոուրսոն, Բիրկիր Սեւարսոն, Ռագնար Սիգուրդսոն, Կարի Արանսոն, Արի Սկուլասոն, Իոգան Գուդմունդսոն, Բիրկիր Բյարնասոն, Գիլֆի Սիգուրդսոն, Արոն Գունարսոն (Էմիլ Հիլֆերդսոն, 67), Կոլբեյն Սիգթորսոն (Էյդուր Գուդյոնսեն, 84), Յոն Դադի Բոդվարսոն (Ալֆրեդ Ֆինբոգասոն, 69):

Հունգարիա. Գաբոր Կիրայ, Ռոլանդ Յուհաս (Ադամ Սալաի, 85), Ռիչարդ Գուզմիչ, Ադամ Լանգ, Թամաշ Կադար, Զոլթան Գերա, Ադամ Նագի, Լասլո Կլայնհայսլեր, Բալաժ Ջուջակ, Տամաշ Պրիշկին (Դանիել Բոդե, 67), Զոլթան Շտիբեր (Նեմանյա Նիկոլիչ, 67):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.