21:53 16 հունիսի, 2016Ֆրանսիայում շարունակվող Եվրո-2016-ի C խմբի երկրորդ տուրում Ուկրաինայի հավաքականը 0:2 հաշվով պարտվեց Հյուսիսային Իռլանդիային: Լիոնում կայացած հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբնամասում անգլիական «Վեստ Բրոմվիչի» պաշտպան Գարեթ Մաքոլինը խփեց բրիտանացիների առաջին գոլը, իսկ երկրորդ գնդակը գրանցվեց ավելացված ժամանակում: Այն իր անվան դիմաց գրանցեց փոխարինման դուր եկած Նիլ Մքգրինը:
58-րդ րոպեին խաղը դադարեցվեց կարկուտի պատճառով: Թիմերը հանդերձարան տանող թունելում մի քանի րոպե սպասեցին կարկուտի ավարտին, իսկ հետո վերադարձան խաղադաշտ եւ վերսկսեցին խաղը:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Ուկրաինան 0:2 հաշվով պարտվել է գերմանացիներին, իսկ Հյուսիսային Իռլանդիան նվազագույն հաշվով պարտվել էր Լեհաստանին: C խմբի մյուս խաղում Գերմանիան ու Լեհաստանը կհանդիպեն հունիսի 16-ին Փարիզում:
Եվրո-2016. C խումբ, երկրորդ տուր
Ուկրաինա - Հյուսիսային Իռլանդիա՝ 0:2
Գարեթ Մաքոլի, 49, Նիլ Մքգրին, 90+6
Ուկրաինա. Անդրեյ Պյատով - Արտյոմ Ֆեդեցկի, Յարոսլավ Ռակիցկի, Եվգենի Խաչերիդի, Վյաչեսլավ Շեւչուկ, Տարաս Ստեպանենկո, Սերգեյ Սիդորչուկ (Դենիս Գարմաշ, 74), Անդրեյ Յարմոլենկո, Վիկտոր Կովալենկո (Օլեքսանդր Զինչենկո, 84), Եվգենի Կոնոպլյանկա, Եվգենի Սելեզնյով (Ռոման Զոզուլյա, 71):
Հյուսիսային Իռլանդիա. Մայքլ Մաքգովերն - Գարեթ Մաքոլի, Ջոնի Էվանս, Քրիս Բերդ, Աարոն Հյուզ, Քորի Էվանս, Քրեյգ Քեթքարթ, Սթյուարթ Դալաս, Օլիվեր Նորվուդ, Ջեյմի Ուորդ (Նիլ Մքգրին, 69), Քոնոր Վաշինգտոն (Ջոշ Մագենիս, 84):








The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.