20:06 15 հունիսի, 2016Եվրո-2016-ի խմբային փուլի երկրորդ տուրի Ռուսաստան - Սլովակիա հանդիպման ժամանակ ռուսաստանցի ֆանատները տրիբունայում բոցավառել են ֆայերներ: ՈւԵՖԱ-ի կանոնադրությամբ արգելված է հրանյութեր մտցնել ստադիոն:
Այս խաղից առաջ ՈւԵՖԱ-ն պայմանական որակազրկել էր Ռուսաստանի հավաքականին Անգլիայի թիմի դեմ խաղից հետո տրիբունաներում ռուս ֆանատների հրահրած զանգվածային բախումների եւ անկարգությունների համար՝ զգուշացնելով, որ հաջորդ հանդիպումների ժամանակ ստադիոնում ֆանատների կողմից որեւէ խախտման համար թիմը կհեռացվի մրցաշարից:
Հիշեցնենք, որ երկրորդ խաղում Ռուսաստանի հավաքականը սլովակներին պարտվել է 1:2 հաշվով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.