Եվրո-2016. Սլովակները վստահ հաղթանակ տարան Ռուսաստանի նկատմամբ (ֆոտո)

18:49   15 հունիսի, 2016

Ֆրանսիայում շարունակվող Եվրո-2016-ի B խմբի երկրորդ տուրում Ռուսաստանի հավաքականը մրցեց Սլովակիայի թիմի հետ եւ պարտություն կրեց 1:2 հաշվով: Լիլում տեղի ունեցած հանդիպման գլխավոր իրադարձությունները տեղի ունեցան առաջին խաղակեսում՝ սլովակները երկու գոլի առավելություն ձեռք բերեցին: 32-րդ րոպեին աչքի ընկավ կիսապաշտպան Վլադիմիր Վայսը: 45-րդ րոպեին էլ կիսապաշտպան Մարեկ Համշիկը գրավեց Իգոր Ակինֆեեւի պաշտպանած դարպասը:

Ընդմիջումից հետո Ռուսաստանի հավաքականը հաջողության հասավ գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկու փոփոխությունների շնորհիվ: Փոխարինման դուրս եկած Դենիս Գլուշակովը կրճատեց հաշվի տարբերությունը 80-րդ րոպեին, սակայն ավելին անել ռուսները չկարողացան: Վերջին տասը րոպեների ակտիվությունը Ռուսաստանի թիմին պարտությունից չփրկեց:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Ռուսաստանը 1:1 հաշվով է խաղացել անգլիացիների հետ, Սլովակիան 1:2 հաշվով պարտվել է Ուելսի թիմին:

Անգլիայի եւ Ուելսի հավաքականները երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնեն հունիսի 16-ին:

Եվրո-2016. B խումբ, երկրորդ տուր

Ռուսաստան - Սլովակիա՝ 1:2

Դենիս Գլուշակով, 80 - Վլադիմիր Վայս, 32, Մարեկ Համշիկ, 45

Ռուսաստան. 1. Իգոր Ակինֆեեւ (ԲԿՄԱ) - 3. Իգոր Սմոլնիկով («Զենիթ»), 4. Սերգեյ Իգնաշեւիչ (ԲԿՄԱ), 14. Վասիլի Բերեզուցկի (ԲԿՄԱ), 21. Գեորգի Շչեննիկով (ԲԿՄԱ), 13. Ալեքսանդր Գոլովին (11. Պավել Մամաեւ («Կրասնոդար»), 46), 5. Ռոման Նոյշտեդտեր («Շալկե») (8. Դենիս Գլուշակով («Սպարտակ»), 46), 9. Ալեքսանդր Կոկորին («Զենիթ») (15. Ռոման Շիրոկով (բոլորը՝ ԲԿՄԱ), 76), 10. Ֆյոդոր Սմոլով («Կրասնոդար»), 17. Օլեգ Շատով («Զենիթ»), 22. Արտյոմ Ձյուբա («Զենիթ»):

Սլովակիա. 23. Մատուշ Կոզաչիկ («Վիկտորիա Պլզեն») - 2. Պետեր Պեկարիկ («Հերտա»), 3. Մարտին Շկրտել («Լիվերպուլ»), 4. Յան Դյուրիցա («Լոկոմոտիվ»), 15. Տոմաշ Հուբոչան («Դինամո» Մոսկվա), 17. Մարեկ Համշիկ («Նապոլի»), 19. Յուրայ Կուցկա («Միլան»), 22. Վիկտոր Պեչովսկի («Ժիլինա»), 7. Վլադիմիր Վայս («Ալ Գարաֆա») (18. Դուշան Շվենտո («Քյոլն»), 72), 20. Ռոբերտ Մակ (ՊԱՕԿ) (21. Միխալ Դյուրիշ («Վիկտորիա Պլզեն»), 80), 8. Օնդրեյ Դուդա («Լեգիա») (11. Ադամ Նեմեց («Վիլեմ Երկրորդ»), 67):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.