Եվրո-2016. Հունգարիայի հաղթական մեկնարկը (ֆոտոշարք)

21:53   14 հունիսի, 2016

Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 14-ին պայքարը սկսվեց F խմբում: Առաջին խաղում Բորդոյում հանդիպեցին Ավստրիայի ու Հունգարիայի հավաքականները: Հանդիպման ֆավորիտ համարվող ավստրիացիները պարտվեցին 0:2 հաշվով:

Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում եւ ավարտվեց 0:0 հաշվով: 62-րդ րոպեին ԱՎստրիայի հավաքականի կազմում երկրորդ դեղին քարտից հետո խաղադաշտից հեռացվեց Կիեւի «ԴԻնամոյի» պաշտպան Ալեքսանդր Դրագովիչը, իսկ 5 րոպե անց գերմանական «Հանովերի» հարձակվող Ադամ Սալաին առաջ մղեց ավստրիացիներին: Խաղի վերջակետն էլ 87-րդ րոպեին դրեց փոխարինման դուրս եկած Զոլտան Ստիբերը, որն աչքի ընկավ դաշտ դուրս գալուց 7 րոպե անց:

F խմբում են նաեւ Պորտուգալիայի եւ Իսլանդիայի հավաքականները, որոնք կհանդիպեն հունիսի 14-ին Սենտ Էթյենում (ժամը 23:00-ին):

Եվրո-2016. F խումբ, առաջին տուր

Ավստրիա - Հունգարիա՝ 0:2

Ադամ Սալաի, 62, Զոլտան Շտիբեր, 87

Հեռացում՝ Ալեքսանդր Դրագովիչ, 67

Ավստրիա. 1. Ռոբերտ Ալմեր («Աուստրիա»), 3. Ալեքսանդր Դրագովիչ («Դինամո» Կիեւ), 4. Մարտին Հինտերեգեր («Բորուսիա Մ.»), 5. Կրիստիան Ֆուքս («Լեսթեր»), 17. Ֆլորիան Կլայն («Շտուտգարտ), 14. Յուլիան Բաումգարտլինգներ («Մայնց»), 11. Մարտին Հարնիկ («Շտուտգարտ», Ալեսանդրո Շչոֆ, 75),10. Զլատկո Յունուզովիչ («Վերդեր», Մարսել Սաբիցեր, 59), 8. Դավիդ Ալաբա («Բավարիա»), 7. Մարկո Արնաուտովիչ («Սթոք Սիթի), 21. Մարկ Յանկո («Բազել», Ռոբին Օկոտյե, 65):

Հունգարիա. 1. Գաբոր Կիրայ  («Հոլոդաշ»), 2. Ադամ Լանգ («Վիդեոտոն»), 20. Ռիչարդ Գուզմիչ («Վիսլա Կրակով»), 4. Թամաշ Կադար («Լեխ»), 5. Օտիլա Ֆիոլա  («Պուշկաշ Ակադեմիա»), 8. Ադամ Նագի («Ֆերենցվարոշ»), 10. Զոլթան Գերա («Ֆերենցվարոշ»), 15. Լասլո Կլայնհայսլեր («Վերդեր», Զոլտան Շտիբեր, 80), 7. Բալաժ Ջուջակ  («Բուրսասպոր»), 9. Ադամ Սալաի («Հանովեր», Տամաշ Պրիսկին, 73), 11. Կրիստիան Նեմետ («Ալ Գարաֆա», Ադամ Պինտեր, 89):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.