Սոֆիա. Հայաստանը նվաճեց երեք բրոնզե մեդալ

17:59   30 հունիսի, 2012

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին է մոտենում բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առանությունը։ Հայաստանի երեք ներկայացուցիչներ՝ Հրայր Շահվերդյանը, Էրիկ Պետրոսյանը եւ Նարեկ Մանասյանը հասել էին կիսաեզրափակիչ, սակայն բավարարվեցին բրոնզե մեդալով։

46 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հրայր Շահվերդյանը 14։16 հաշվով պարտվեց բուլղարացի Դանիել Ասենովին եւ գրավեց երրորդ տեղը։

52 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը կիսաեզրափակիչում 5։10 հաշվով պարտվեց ուկրաինացի Վիտալի Սոլյանիկին եւ նույնպես բավարարվեց բրոնզե մեդալով։

75 կգ քաշային Նարեկ Մանասյանը եզրափակիչ դուրս գալու իրավունքի համար 8։17 հաշվով տանուլ տվեց ռուսաստանցի Մագոմեդ Մագոմեդովին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։